«Հասկանալի է, որ զորավարժությունները ցանկացած պահի կարող են մարտական գործողությունների վերածվել, և, ինչպես հասկանում եմ, իրանական կողմի պատասխանը չի ուշանա (Անկարայի և Բաքվի կողմից սադրանքի դեպքում. խմբ)։ Իրանն այսօր էլ բավական լուրջ հատուկ գործողություններ է իրականացնում Անկարայի կողմից քաջալերվող արմատական խմբավորումների դեմ, հրթիռային հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանի տարածքում դրանց կենտրոնացման շրջաններին, որտեղ, ի դեպ, նաև թուրքական ռազմաբազաներ կան», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետը։
«Թուրքական և ադրբեջանական բանակներն արդեն համարվում են որպես մեկ կառույց, որոնք կոչված են լուծելու միասնական խնդիրներ։ Փոխգործակցությունը երկու երկրներն ավելի ցայտուն սկսեցին ցուցադրել արցախյան 44-օրյա պատերազմից հետո, քանի որ դա թաքցնելու ռազմաքաղաքական դրդապատճառներ այլևս չկային։ Նրանք ոչ միայն ցույց են տալիս արտաքին աշխարհին, հատկապես Իրանին, որ իրենց ուժերը միասնական են, այլև իրականացնում են ընդհանուր պլանավորում, որն անում են շարունակաբար։ Ոչ վաղ անցյալում անցկացրին համատեղ ռազմաօդային զորավարժություններ և հիմա էլ ձգտում են ռազմական մյուս ստորաբաժանումների ներդաշնակեցման»,– մեզ հետ զրույցում ասաց նախկին սպան։