Հայաստանի վետերանների միությունն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի պատվին

Հայաստանի վետերանների միություն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի պատվին
Միջոցառումը նվիրված էր խորհրդային ամենաականավոր զորավարներից մեկի 125-ամյակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վետերանների միությունն անվանակոչվել է Խորհրդային Միության լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի պատվին։ Նրա անունով ցուցատախտակ է տեղադրված Միության գրասենյակի մուտքի մոտ։
Վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա–Պետրոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հիշեցրեց, որ Հայաստանում Վետերանների միության պատմությունը սկիզբ է առնում 1946 թվականից, և այս տարիների ընթացքում որևէ մեկի անունը չէր կրում։
Զորավարի թոռը՝ Իվան Բաղրամյանը
«Այն ժամանակ միութենական բոլոր հանրապետություններում նման կազմակերպություններ էին բացվել` նպատակ ունենալով պահպանել Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական հիշողությունը։ Բոլոր կազմակերպությունները, որոնք այսօր գործում են այդ հանրապետություններում, այդ թվում Հայաստանում, հարուստ պատմություն ունեն», – հավելեց նա։
Միևնույն ժամանակ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության փոխտնօրեն Վիկտորյա Դերիպասկոն նշեց միջոցառման կարևորությունն ու ընդգծեց պատերազմում մարշալ Բաղրամյանի կերպարի առանցքային դերը։ Նա հիշեցրեց, որ զորավարի հոբելյանական տարեթվի շրջանակում արդեն իսկ կլոր սեղան է կազմակերպվել պատմաբանների մասնակցությամբ։
Վիկտորյա Դերիպասկո
«Մեր ընդհանուր խնդիրը պատերազմի հերոսների հիշատակը հարգելն է։ Մենք փորձում ենք պահպանել հիշողությունն այս մեծ մարդու` երկու երկրների մարշալի մասին։ Հաճելի է, որ այսօր էլ նրա անվանատախտակն ենք բացել վետերանների հետ միասին», – ասաց Դերիպասկոն։
Հայաստանում Բելառուսի դեսպանատան ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկն իր հերթին հիշեցրեց, որ հենց մարշալ Բաղրամյանի ղեկավարությամբ է ֆաշիստ զավթիչներից ազատագրվել Բելառուսը։
Սերգեյ Տրոցյուկ
«Դա ապրում է մեր հիշողության մեջ, մեր սրտերում», – ասաց Տրոցյուկը։
Ի դեպ Բելառուսում Բաղրամյանի անունով փողոցներ ու 2 դպրոց կա։ Այնտեղ հիշում և հարգում են հրամանատարի ավանդը։
Մարշալ Բաղրամյանի ազգակից, Հայաստանում Բաղրամյանի անվան հասարակական- հայրենասիրական կազմակերպության նախագահ Արթուր Բաղրամյանը ևս ռազմական գործն է ընտրել` շարունակելով իր փառահեղ ու անվանի նախահոր ուղին։
«Նա շատ ուրախ էր։ Երբ ես, Սուվորովի ռազմական ուսումնարանի սան լինելով, շփվում էի նրա հետ, հասկանում էի, որ իրեն հաճելի է, որ իր զարմիկի որդին այդ ուղին է ընտրել», – ասաց Բաղրամյանը։
Արթուր Բաղրամյան
Նա հիշում է, որ մարշալը մեծ հայրենասեր էր, և տարին մեկ անգամ պարտադիր Հայաստան էր այցելում, շրջում հանրապետությունով և շփվում ինչպես ղեկավարների, այնպես էլ հասարակ մարդկանց հետ։
Ավանդաբար մարշալին նամակներ էին գրում աշխարհի տարբեր ծայրերից, և որևէ նամակ անպատասխան չէր մնում, ավելին, զորավարն անձամբ էր դրանց պատասխանում։ Բաղրամյանի շնորհիվ շատերը կարողացան սոցիալական մի շարք հարցեր լուծել։
1 / 9

Մեծ հայրենականի վետերան Շողիկ Սարաֆյանը

2 / 9

Հովհաննես Բաղրամյանի նկարով կոնֆետ

3 / 9

Հայաստանի վետերանների միություն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի պատվին

4 / 9

Մեծ հայրենականի վետերան Ներսես Սիմոնյանը

5 / 9

Հայաստանի վետերանների միություն նախագահ Սիմոն Եսայանը

6 / 9

Միջոցառման ժամանակ

7 / 9

Մեծ հայրենականի վետերան Ներսես Սիմոնյանը

8 / 9

Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը

9 / 9

Հայաստանի վետերանների միություն նախագահ Սիմոն Եսայանը գիրք է նվիրում զորավարի թոռանը

Հայրենական մեծ պատերազմի վետերան Շողիկ Սարաֆյանն անձամբ Բաղրամյանին չէր ճանաչում, սակայն լավ է հիշում այլոց արձագանքները նրա մասին։
«Զինվորականները գովաբանում էին նրան, իսկ երբ իմանում էին, որ ես նույնպես հայ եմ, ասում էին, որ հայրենակիցս` մարշալ Բաղրամյանը, մեծագույն զորահրամանատար է, նա հավասարը չունի», – պատմեց կինը։
Բաղրամյանի անունով Հայաստանում կան բնակավայրեր, փողոցներ, ինչպես նաև նրա հիշատակին արձան է կանգնեցվել մազրաքաղաք Երևանում։