Եվրասիայում նոր համաշխարհային մեծամասնություն է ձևավորվում. Ուշակով

Յուրի Ուշակով. Արխիվային լուսանկար
Եվրասիական տարածքում գործող միավորումները միտված են համագործակցության զարգացմանը, այլ ոչ թե առճակատմանը, նշել է Յուրի Ուշակովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիայի երկրները նոր համաշխարհային մեծամասնություն են ձևավորվում, որը պաշտպանում է արդար և համընդհանուր սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ:
«Արդեն կարելի է խոսել այն մասին, որ եվրասիական տարածքում նոր հզոր, կառուցողական ուժ է ձևավորվում, այսպես կոչված՝ համաշխարհային մեծամասնություն, որը պաշտպանում է արդար և համընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները»,-ասել է նա:
Ուշակովի խոսքով` այդ մոտեցումներն ու սկզբունքները համընկնում են այնպիսի հսկայական տարածաշրջանների շահերի հետ, ինչպիսիք են Աֆրիկան և Լատինական Ամերիկան, որոնք նույնպես չեն ընդունում նեոգաղութատիրության ժամանակակից ձևերը կամ աշխարհակարգը, որը հիմնված է «հայտնի է, թե ում կողմից սահմանված» կանոնների վրա:
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է նաև, որ Եվրասիայում զարգացող բազմակողմ միավորումների նպատակը համագործակցությունն է, այլ ոչ թե առճակատումը, ինչպես ՆԱՏՕ-ի պարագայում է:
«Եվրասիայում թափ են հավաքում փոխգործակցության այնպիսի հեռանկարային բազմակողմ մեխանիզմներ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ԱՍԵԱՆ-ը, ԱՓՎՄԽ-ն (Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցություն): Դրանք ուղղված են համատեղ ներդաշնակ զարգացմանը, իրական համագործակցությանը նպաստելուն, այլ ոչ թե դիմակայությանը, ոչ առճակատմանը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ն է»-ասել է նա։
Եվրասիական տարածքում անվտանգությունը կախված կլինի ռազմական հատուկ գործողության վերջից. Զաս
Յուրի Ուշակովի խոսքով` Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն այդպես էլ բնակարան չստացավ համաեվրոպական շենքում, բայց դրա հեռանկարներն էլ պատրանքային էին. հիմա նա ազատվում է այդ պատրանքներից։
Նրա խոսքով՝ եթե նախկինում Ռուսաստանում շատերը «խոսում և հավատում էին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տարածքի կառուցման մասին Շառլ դը Գոլի պատգամները եվրոպացիների հետ միասին իրագործելու հնարավորությանը», ապա հիմա բոլորի համար պարզ է դառնում, որ այդ նախագիծը չի ստացվել: