ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պիտանիության ժամկետն անցած սննդամթերք է հայտնաբերել և ոչնչացրել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ՍԱՏՄ–ի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները քաղաքացու ահազանգի հիման վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետում։
«Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք` սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն»,–նշած է հաղորդագրության մեջ
Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: