Երևանի կենտրոնում գտնվող շինություններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանում` Կորյունի փողոցում գտնվող շինություններից մեկում, այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգը ստացել է ժամը 19։30-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները մեկնել են Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություն և մահճակալի կողքին հայտնաբերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
«Ես մեղք եմ, մեջս օձ կա». Կիևյան կամրջի տակ գտել են երիտասարդի դի, գրպանում` 2 երկտող