Բենտուն հեռանում է Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաուլու Բենտու
Բենտուն Հարավային Կորեայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Պորտուգալացի մասնագետ Պաուլու Բենտուն հեռացել է Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից` Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Բրազիլիայից կրած պարտությունից հետո:
Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականների հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին «974» մարզադաշտում և ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ բրազիլացիների:
«Ես խաղացողներին և Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտարարել եմ, որ հեռանալու որոշումը կայացրել դեռ սեպտեմբերին, և հիմա հաստատել եմ այն։ Ես նրանց ասացի նաև, որ հպարտ եմ այն ամենով, ինչ նրանք արեցին աշխարհի առաջնությունում և բրազիլացիների դեմ խաղում։ Մեր ելույթն արդար ավարտվեց։ Մենք պետք է շնորհավորենք Բրազիլիայի հավաքականին, նրանք իսկապես մեզնից լավն էին։ Բայց այն, ինչ մեզ հաջողվեց անել, ստիպում է հպարտանալ ինքներս մեզնով»,-ասել է Բենտուն, նրա խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Կատարի միֆերն ու անակնկալները
Բենտուն Հարավային Կորեայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից։ Ավելի վաղ նա մարզել է նաև Պորտուգալիայի հավաքականը, Լիսաբոնի «Սպորտինգը», բրազիլական «Կրուզեյրոն» և հունական «Օլիմպիակոսը»։