ԲԴԽ անդամների աշխատավարձի բարձրացումից մինչև ՆԳՆ-ի ստեղծում. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ նիստ. Արխիվային լուսանկար
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Նիստի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են` «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերն են։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում
Նշենք, որ այս օրենքների մեջ են ինչպես ՆԳՆ ստեղծելու նախագիծը, այնպես էլ արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։
Ի դեպ, այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։