Բայդենը մտադիր է մասնակցել նախագահական հաջորդ ընտրություններին. Սպիտակ տուն

Ջո Բայդեն
Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը, նա, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշում կկայացնի 2023 թվականի սկզբին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռն այս հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ։
«Նախագահը մտադիր է մասնակցել մրցավազքին և պատրաստվում է այդ մասին խոսել իր ընտանիքի հետ։ Ամենայն հավանականությամբ, նա որոշում կկայացնի հաջորդ տարվա սկզբին», - ասել է նա։
Ժան-Պիեռը շեշտել է, որ այս պահին ինքը այլ տեղեկություն չունի։
Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը հայտնել էր, որ Բայդենը պետության ղեկավարի պաշտոնի համար կրկին պայքարելու մտադրության մասին հավանաբար կհայտարարի ամանորյա տոներից հետո:
Նրա խոսքով ՝ ամբողջ երկրի դեմոկրատներից ստացվող ազդանշանները վկայում են, որ Բայդենի կուսակիցներից շատերը պատրաստ են պաշտպանել նրա թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի կեսերին արդեն պաշտոնապես հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։
Ուեսթը հայտնել է, թե ինչպես է Թրամփն արձագանքել իր առաջարկին