ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, ինչի հետևանքով 5 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 3 երեխա, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 14։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 9․8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Արծրուն Գ․-ի վարած Ford մակնիշի և Վարոց Ձորի մարզի բնակիչ, 37-ամյա Անահիտ Գ․-ի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Անահիտ Գ․-ն, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 12-ամյա Գեղամ Ղ․-ն, 12-ամյա Մուշեղ Խ․-ն, 10-ամյա Միլենա Խ․-ն և Ford-ի վարորդ Արծրուն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։