Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Արխիվային լուսանկար
Պայթել է սահմանամերձ քաղաքի մաքսատան և Հայրաթոն նավահանգստի նավթով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում առնվազն յոթ մարդ Է զոհվել, ևս վեցը տուժել են ավտոբուսի պայթունի հետևանքով, մեջբերում է ՌԻԱ Նովոստին Բալխ նահանգի անվտանգության հրամանատարության ներկայացուցիչ Մոհամմադ Ասիֆ Վազիրիի խոսքը։
ՀԱՊԿ խորհուրդը դատապարտել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը
Թալիբները («Թալիբան» շարժումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար) հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նրանց խոսքով` սահմանամերձ քաղաքի մաքսատան և Հայրաթոն նավահանգստի նավթով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը պայթել է ականից։
Առայժմ երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել։