28-ամյա երիտասարդն Արմավիրում 40–ից ավել գողություններ է կատարել

Արմավիրցի տղամարդը համաձայնության է եկել մի խումբ անձանց հետ և սկսել մալուխներ, հակակարկտային կայաններ և այլ բաներ գողանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 28-ամյա երիտասարդն Արմավիրում 4 տասնյակից ավել գողություններ է կատարել, հայտնում է ՔԿ–ն։
Քննությամբ պարզվել է, որ 28-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում ՋՕ ընկերություններին պատկանող խորքային հորերի ենթակայաններից ուդաշտերում տեղակայված հակակարկտային կայաններից հափշտակել է մալուխներ, էլեկտրական մարտկոցներ, տրասֆոմատորի յուղ։
Որոշ դեպքերում 28-ամյա տղամարդը միայնակ է մուտք գործել խորքային հորերի ենթակայաններ, սակայն իր կամքից անկախ պատճառնելով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է:
Բյուրական գյուղի բնակիչը գողություն է արել աստղադիտարանից ու ձերբակալվել. տեսանյութ
Բացի այդ, նա, իր ծանոթի հետ, Արմավիրի տարբեր փողոցներում տեղակայված սրճեփ սարքերը վնասելով՝ հափշտակել է տարբեր չափի գումարներ:
Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ինչի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջադրվել է մեղադրանք՝ գողության հատկանիշներով։
Նշված քրեական վարույթի շրջանակներում ևս 4 անձի նկատմամբ (որպես համակատարողներ) հարուցվել է քրեական հետապնդում: Նախաքննությունը շարունակվում է:
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենաներից գողություն կատարած քաղաքացուն