Թուրքիայում բախվել են քաղաքային ավտոբուսն ու միկրոավտոբուսը. տուժածներ կան

Շտապօգնության ավտոմեքենա
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ավտոբուսների բախման հետևանքով 10 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Yeni Şafak» թերթը։
«Կարաբյուքում 10 մարդ է տուժել քաղաքային ավտոբուսի և միկրոավտոբուսի բախման հետևանքով։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ», - գրում է պարբերականը։
Վթարի վայրում աշխատում են ոստիկանները։
Պայթյուն Թուրքիայի բնակելի թաղամասում. տուժածներ կան