Տեսակամուրջ. «Տեղեկատվական անվտանգություն և ֆեյքերի դեմ պայքար ԵԱՏՄ երկրներում»

Ալեքսանդր Մալկևիչ
Ինչպե՞ս պայքարել ապատեղեկատվության, բացասականության տարածման դեմ և ամրապնդել տեղեկատվական պատերազմի սահմանները։ Այս հարցերը կքննարկվեն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ։
Sputnik
Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ` «Տեղեկատվական անվտանգություն և ֆեյքերի դեմ պայքար ԵԱՏՄ երկրներում» խորագրով, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի տեղեկատվական համայնքի, ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցությունների զարգացման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Մալկևիչը։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։