Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով ավտոմեքենաների համար. ինչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Տավուշի մարզում, Ալավերդի-Սպիտակ-Տաշիր ճանապարհահատվածին ձյուն է տեղում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է»,– ասված է հաղորդագրությունում։
Արագածոտնի մարզում շարունակում են փակ մնալ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, ինչպես նաև Տավուշի մարզի Հաղարծինի վանական համալիր տանող ավտոճանապարհները։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
«Աբովյանի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տավուշի, Վարդենիսի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի տարածաշրջանի ճանապարհներին, Հալիձորից Տաթև և Գորիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր»,– նշում են Ճանապարհային դեպարտամենտից:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարները բաց են։
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար