Ստամբուլում տրամվայը մխրճվել է ավտոբուսի մեջ. ավելի քան 10 տուժած կա

Շտապօգնության ավտոմեքենա
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի հյուսիսում։ Վթարի հետևանքով վնասվել է հատկապես ավտոբուսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ստամբուլում տրամվայի և ավտոբուսի բախման հետևանքով 11 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ստամբուլի հյուսիսում գտնվող Ալիբեքեյ շրջանում տրամվայը մխրճվել է ավտոբուսի մեջ։
«Տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել մեկ մարդու, որի մարմինը սեղմվել էր ավտոբուսի կոնստրուկցիաների միջև», - հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ մի քանի կայարանների միջև տրամվայների երթևեկությունը դադարեցվել է։
Թուրքիայում բախվել են քաղաքային ավտոբուսն ու միկրոավտոբուսը. տուժածներ կան