ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու միակ կորյունն արդեն 7 ամսեկան է։ Այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակվել է փոքրիկ Աֆֆինայի նոր ֆոտոշարքը։
Առյուծիկ Աֆֆինան
© Photo
«Տեսեք ինչքա՜ն է մեծացել ձեր սիրելի Աֆֆինան»,- գրված է լուսանկարին կից։
Նշենք, որ Աֆֆինայի ծնունդի մասին հայտնել էինք այս տարվա ապրիլի 25–ին։
Սկզբում նա ապրում էր ծնողներից առանձին` հատուկ պայմաններում։ Իսկ հիմա նա մյուս առյուծների հետ ազատավանդակում է, որտեղ էլ այցելուները կարող են տեսնել նրան։
Ի դեպ, վերջին անգամ այգում առյուծներ էին ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ: