Կանադայում կալանք են դրել «Գազպրոմբանկի» «թոռանը» պարտք մնացած ռուս գործարարի գույքի վրա

Երկու տարի առաջ Լոնդոնի դատարանը Օվսյանկինին պարտավորեցրել էր ընկերությանը գրեթե 60 մլն դոլար վճարել ենթադրյալ «կորպորատիվ իրավախախտման» պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Կանադայի Ալբերտա նահանգի դատարանը կալանք է դրել ռուս գործարար Անդրեյ Օվսյանկինի անշարժ գույքի վրա, որպեսզի վաճառի այն և վճարի «Գազպրոմբանկի» «թոռնուհի» Angophora Holdings Ltd.-ի պարտքերը մարելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Global News պարբերականին, որը մեջբերում է դատական փաստաթղթերը։
«Նահանգն անշարժ գույքի 10 օբյեկտ է ձերբակալել, և Ալբերտայի դատարանը որոշել է վաճառել դրանք, որպեսզի կատարի դատական որոշումը, ըստ որի Օվսյանկինը պետք է միլիոններ վճարի այն ընկերությանը, որն իբրև թե վերահսկվում է ռուսական «Գազպրոմբանկի» կողմից»,-ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու տարի առաջ Լոնդոնի դատարանը Օվսյանկինին պարտավորեցրել էր ընկերությանը գրեթե 60 մլն դոլար վճարել ենթադրյալ «կորպորատիվ իրավախախտման» հետ կապված։ Գործարարն իր հերթին հայտարարել էր, որ անշարժ գույքի վաճառքից Angophora-ի հասույթը ստանալը Կանադայի պատժամիջոցների ռեժիմի խախտում կլինի:
Սակայն դատավորը հակադարձել էր, որ պատժամիջոցները նախատեսված չեն պարտապանների կողմից պարտատերերին վճարումների ժամկետները հետաձգելու համար։ Այնուամենայնիվ, նա խոստովանել էր, որ վաճառքից ստացված հասույթի բաշխումից առաջ անձինք իրավունք ունեն համոզվելու, որ հետագա գործողությունները չեն խախտի պատժամիջոցների ռեժիմը։
ԵՄ–ում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
Չնայած անշարժ գույքի վաճառքի մասին դատարանի որոշմանը, չի հստակեցվում, թե ի վերջո կվճարվե՞ն արդյոք պարտքերը հակառակ պատժամիջոցների:
Ըստ պարբերականի՝ ապացույցներ չկան, որ Կանադայի կամ Ալբերտայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել, որ «Գազպրոմբանկին» թույլ չտան գումար ստանալ Օվսյանկինի անշարժ գույքի վաճառքից։
Angophora Holdings Ltd.-ն MIR Capital ընկերության «դուստր» ընկերությունն է, որի 50%-ը պատկանում է «Գազպրոմբանկին»: Կանադան ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել «Գազպրոմբանկի» դեմ։