ՀԱՊԿ ԽՎ նիստը բեկումնային էր. Վոլոդին

Վյաչեսլավ Վոլոդին
Մոդելային օրենքների թվում է նաև «Վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչությանը հակազդելու հանձնարարականների նախագծի մասին» օրենքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նիստը բեկումնային էր օրենքների մշակման առումով։ Այս հայտարարությունն արել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Ազգային օրենսդրությունների մերձեցումն ու ներդաշնակեցումը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր գերակայությունն է։ Այսօր մենք օրակարգում տասը մոդելային ակտերի նախագիծ ունենք։ Երբ խոսում ենք մոդելային օրենքների, մոդելային ակտերի ընդունման, օրենսդրության ներդաշնակեցման մասին, այսօր, իրոք, շատ բան է արվել»,-ասել է նա երկուշաբթի օրը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում:
ՀԱՊԿ երկրների խորհրդարանների խոսնակները Մոսկվայում են. տեսանյութ
Մոդելային օրենքների թվում են «Վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչությանը հակազդելու հանձնարարականների նախագծի մասին» և «Կազմակերպության գործունեության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հանձնարարականների նախագծի մասին» օրենքները:
Այսօր Մոսկվայում Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը։
Անհրաժեշտ է ստորագրել ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը. Զաս