Հայկական կողմը 10 զոհի ոսկորներ ու 2 քարտեզ է փոխանցել Ադրբեջանին. ԱԱԾ

Քարտեզներում նշված են այլ դիակների գտնվելու հնարավոր վայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ ու 2 քարտեզ է փոխանցել ադրբեջանական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Քարտեզներում նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ–ի` ոսկորներն ու քարտեզները փոխանցվել են դեկտեմբերի 1-ին։
2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհի ոսկորներ և 5 քարտեզ։
Բաքուն հայտարարել է, որ 13 զինվորականի մարմին է փոխանցել հայկական կողմին