Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է գալիս

Ձնապատ ճանապարհ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը09։10-ի դրությամբ Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Կոտայքի, Գավառի, Արթիկի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Երևանի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը 6 ժամով կդադարեցվի