Եվրասիական տարածքում անվտանգությունը կախված կլինի ռազմական հատուկ գործողության վերջից. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների և կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տարածքում անվտանգության վիճակը մեծամասամբ կախված կլինի Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների արդյունքից։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստի համատեղ նիստի ժամանակ։
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Օրակարգի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների և Կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին։
«Անկասկած` մենք հիանալի հասկանում ենք, որ արևելյան եվրոպայի տարածաշրջանում և ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում անվտանգության վիճակը, միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծամասամբ կախված կլինեն ռազմական հատուկ գործողությունների հանգուցալուծումից և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից», – ասել է Զասը։
Իր ելույթում Ստանիսլավ Զասը նշել է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում հավաքական անվտանգության ամրապնդման նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրման և այդ կազմակերպություններին աջակցելու դեմ պայքարի կարևորությունը, ինչպես նաև ընդգծել համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը։
Նիստում նախագահող ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ողջ խորհրդի անունից երախտագիտություն հայտնեց Ստանիսլավ Զասին արդյունավետ աշխատանքի համար և նրան հայտնեց ՀԱՊԿ ԽՎ–ի մեդալով պարգևատրելու համատեղ որոշման մասին։
ՀԱՊԿ երկրների խորհրդարանների խոսնակները Մոսկվայում են. տեսանյութ
ՀԱՊԿ ԽՎ–ն միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ–ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հիշեցնենք, ՀԱՊԿ ԽՎ–ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանի ազգային ասամբլեայի ստորին պալատը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը, Սերբիայի ժողովրդական սկուպշինան։