Երևանում շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. տուժածներ կան

Շտապօգնության ավտոմեքենա. արխիվային լուսանկար
64-ամյա բուժքույրը անհետաձգելի բուժօգնության բաժնում է, նրա ձեռքն է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Այսօր լուսադեմին Երևանում շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող հատվածում։ «Haise» մակնիշի ավտոմեքենան բախվել է բազալտ-բետոնե հենապատին։
Վթարի հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության անձնակազմի 3 անդամներ։
«Նրանցից երկուսը բուժօգնություն են ստացել ու հիմա արդեն տանն են, իսկ 64-ամյա բուժքույրը այժմ շարունակում է մնալ անհետաձգելի բուժօգնության բաժնում, նրա ձեռքն է վնասվել»,– ասաց Ստեփանյանը։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3 տարեկան տղան մահացել են