ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների դիվանագետները արտաքին քաղաքականության պլանավորման փորձի փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Համագործակցության երկրների արտաքին քաղաքականության պլանավորման հարցում առաջացած նոր պահերը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Համագործակցության երկրների դիվանագետները աշխարհում և ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման հիմնական միտումների գնահատականներ են տվել` նշելով տվյալ իրավիճակի գնահատման հարցում ընդհանուր մոտեցումը։ Քննարկման արդյունքում կողմերը հետագա աշխատանքային շփումների փոխադարձ հետաքրքրվածություն են հայտնել։
«ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարությունների արտաքին քաղաքական պլանավորման» թեմայով ԱԳՆ–ների միջև խորհրդակցությունները կայացել են այսօր՝ Մինսկում գտնվող Համագործակցության շտաբ-բնակարանում։