Անհրաժեշտ է ստորագրել ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը. Զաս

Ստանիսլավ Զաս. Արխիվային լուսանկար
Ստասիլավ Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ։ Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։
«ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո կհասնենք դրա ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը, որի ընթացքում հնարավոր չեղավ ստորագրել երկու փաստաթուղթ՝ հռչակագիր և հայտարարություն Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը կազմակերպության կողմից ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալուց հրաժարվելու պատճառով։
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան