ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ զինված ուժերի զինծառայողներից մեկը հրազենային վնասվածք է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: