Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել

Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել
Բացման արարողությանը հաջորդել է ջազ համերգ Վիտորիո Մեցցայի կատարմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, դեսպանության և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը, հայտնում են մարզպետարանից։
Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել
Ողջունելով ներկաներին` մարզպետը նշել է, որ կարևորում է համագործացությունը և ուրախալի համարել, որ գործակցությունը գործնական բնույթ է կրում.
«Ուրախալի է, որ մարզային գրադարանի հիմնադրման հոբելյանական տասներորդ տարում բացվում է իտալական գրականության բաժինը, իտալական գրականության այս հատվածը մեր համագործակցության և պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է»։
1 / 3

Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել

2 / 3

Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել

3 / 3

Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել

Ներկաներին ողջունել և համագործակցության նոր հեռանկարների կարևորության մասին է խոսել ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։
Բացման արարողությանը հաջորդել է ջազ համերգ մաեստրո Վիտորիո Մեցցայի կատարմամբ։