Պայթյուն Թուրքիայի բնակելի թաղամասում. տուժածներ կան

Պայթյուն Թուրքիայում
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, նախնական տվյալով` 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը:
«Պայթյունը գրանցվել է Սուլեյման Շահ թաղամասում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում։ Պատճառը հայտնի չէ»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, հրշեջ ծառայության, փրկարար ծառայության և շտապօգնության բրիգադները։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը. մարդկանց տարհանում են