ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Նիժնեվարտովսկում(ՌԴ) բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է մահացել, ևս 6 վնասվածքներ են ստացել, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Պայթյունը տեղի է ունեցել Նիժնեվարտովսկի Խաղաղության փողոցում գտնվող բնակելի շենքում։ Փլուզվել են երկրորդ և երրորդ հարկերի ծածկերը։
Քաղաքապետ Դմիտրի Կոշչենկոն հայտնել է, որ նախնական վարկածով՝ գազի բալոն է պայթել. շենքը գազաֆիկացված չէ։
Այժմ տեղում աշխատում է 109 մարդ, ներգրավված է 30 միավոր տեխնիկա։