Մեսսին ռեկորդ է սահմանել

Լիոնել Մեսսի
Արգենտինացի ֆուտբոլիստը Ավստրալիայի հավաքականի հետ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել խաղի լավագույն խաղացողին տրվող մրցանակների քանակով: Տեղեկությունը հայտնում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կայքը։
Ֆուտբոլիստը Ավստրալիայի հավաքականի հետ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել։ Նա այդ մրցանակին է արժանանում ութերորդ անգամ։ Սա լավագույն արդյունքն է 2002 թվականից ի վեր, երբ ներկայացվել է այդ անվանակարգը։
Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականը երեկ աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիային: Առաջին գնդակը խփեց Մեսսին։ Սա արգենտինացու համար 1000-րդ հանդիպումն էր պրոֆեսիոնալ կարիերայում։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Արգենտինան կմրցի Նիդեռլանդների հավաքականի հետ, որը 1/8 եզրափակիչում հաղթել է ամերիկացիներին: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։
Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության պաշտոնական դեսպան է դարձել