«Ջերմ հանդիպման զգացողություն է». Սերգեյ Մակովեցկին առաջին անգամ Երևանում է ներկայացմամբ

Դերասան Սերգեյ Մակովեցկուն «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին աղ ու հացով
Sputnik
Ռուս հայտնի դերասանն առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, սակայն առաջին անգամ է գալիս իր ներկայացմամբ. դեկտեմբերի 5-ին Մակովեցկին երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Ոչ պատահական հանդիպում» մոնոներկայացումը: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նա կիսվել է իր զգացմունքներով, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա ելույթին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik, Լիլիթ Հարությունյան։ Հայտնի դերասան Սերգեյ Մակովեցկուն «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին աղ ու հացով, ինչպես նաև «Սարերի հովին մեռնեմ» գեղեցիկ ժողովրդական երգով` «Մարաթուկ» մշակութային կենտրոնի երգչուհիների կատարմամբ։
Սա Մակովեցկու առաջին այցը չէ Հայաստան։ Սակայն վերջին անգամ դերասանն այստեղ է եղել 22 տարի առաջ։
«Ես նույնիսկ հիշում եմ, որ դա 2000 թվականի սեպտեմբերի 4-ն էր։ Եկել էի Dolby Stereo-ի շնորհանդեսին «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ ներկայացնում էի «Ռուսական խռովություն» ֆիլմը։
Բացի այդ, այստեղ եղել եմ Վախթանգովի թատրոնի հետ հյուրախաղերի, բայց դա խորը խորհրդային տարիներին էր... Հիմա ես հանդիսավորության զգացում ունեմ, հանդիպման ջերմության զգացում։ Իսկ թե ինչպիսին է հայ հանդիսատեսը, մենք վաղը կտեսնենք. ինչպես կդիմավորի, ինչ է սպասում...», - ասաց Ռուսաստանի ժողովրդական արտիստը։
Մոնոներկայացման մասին հարցին Մակովեցկին պատասխանեց, որ պատմելու է իր սիրելի ռեժիսորների, սիրելի գրական ստեղծագործությունների, մի փոքր էլ` իր մասին, «քանի որ տղամարդիկ երբեք ավելի լավ տրամադրություն չեն ունենում, քան երբ իրենց մասին են խոսում»:
Դերասանը հույս ունի, որ ներկայացումը դինամիկ է, «ամեն ինչ ինքն իրեն կպչում է»: Մակովեցկին, ինչպես ինքն է խոստովանում, հանդիսատեսին չի թողնի թուլանալ։
Ի դեպ, «Ոչ պատահական հանդիպում» ներկայացման վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններում համացանցի օգտատերերը գրում են, որ Սերգեյ Մակովեցկին հանդիսատեսին ստիպում է զգացմունքների ամբողջ գամմա ապրել` ծիծաղից մինչև թախիծ։
Սերգեյ Մակովեցկին Երևանում է
Արվեստի առաջնային դերի մասին հարցին նա պատասխանեց. «Եթե իմանայի՜նք, եթե իմանայի՜նք, ինչպես «Երեք քույր»-ում…Ես կարծում եմ` մարդուն փոխելը չէ, այլ ևս մեկ անգամ նրան ասելը կամ ստիպել զգալը, որ նա հոգի ունի։ Եթե արձագանքում է, ուրեմն ունի։ Եթե դատարկ է, այդտեղ արդեն ոչինչ չես անի»:
Դերասանը վստահ է, որ արվեստը չի կարող փոխել աշխարհը։
«Աշխարհը կատարյալ կլիներ, եթե այն փոխվեր արվեստի ազդեցությամբ: Ականավոր վարպետների քանի՜ օրինակ կա»,-ասաց նա և հիշեց Սերգեյ Փարաջանովին։
Ինչ վերաբերում է Հայաստանի թատրոնների հետ համագործակցությանը, Մակովեցկին նշեց, որ պատրաստ է դրան, եթե առաջարկներ լինեն։
1 / 6

Սերգեյ Մակովեցկին Երևանում է

2 / 6

Սերգեյ Մակովեցկին Երևանում է

3 / 6

Սերգեյ Մակովեցկին Երևանում է

4 / 6

Սերգեյ Մակովեցկին Երևանում է

5 / 6

Սերգեյ Մակովեցկին Երևանում է

6 / 6

Սերգեյ Մակովեցկին Երևանում է