Իրանում 4 մարդու մահապատժի են ենթարկել իսրայելական հետախուզության հետ կապերի մեղադրանքով

Իրանի դրոշը
Մահապատժի վճիռը դատարանը կայացրել էր նոյեմբերի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Իրանում չորս մարդ է մահապատժի ենթարկվել Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ կապերի մեղադրանքով։ Տեղեկությունը հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանի դատական մարմինները հայտարարել են, որ չորս խռովարար, որոնք դատապարտվել են «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապերի համար, մահապատժի են ենթարկվել կիրակի վաղ առավոտյան», - հայտնում է գործակալությունը:
Նշենք, որ նրանց ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների աշխատակիցները ձերբակալել էին հունիսին։
Նոյեմբերի վերջին դատարանը մահվան էր դատապարտել 4 անձի` իսրայելական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և Իսլամական Հանրապետությունում լրտեսական և դիվերսիոն գործունեություն իրականացնելու մեղադրանքով: