ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոտա է հղել Իրանի դեսպանությանը, քանի որ այդ երկրի քաղաքացիներն առանց Բաքվին տեղյակ պահելու այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանի մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 1-ին այցելել են ԼՂ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանցիների այցը համարել է անօրինական ու նշել, որ այն խախտում է երկրի օրենսդրությունը։
«Տեղեկությունը ճշտելու համար համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն», - ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը սպասում է Իրանի պատասխանին։