Հայտնի են Ջրաբերում կործանված ինքնաթիռի օդաչուների անունները

Դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ էր կործանվել, տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է Դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուների անունները` 43–ամյա Ալեքսեյ Վալերիի Պրոցենկո և 39-ամյա Վիտալի Վասիլիի Ռոգատկին։ Նրանք երկուսն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ էր կործանվել, տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել էր ժամը 13:11-ին: 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել էր Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք մահացել են։