Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհիներին տեղ-տեղ մերկասառույց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները ժամը 17։30–ի դրությամբ բաց են: Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես` Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում, Գորիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր»,– հայտնում են հիմնադրամից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով էլ մերկասառույց է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում։
«Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է»,– ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։
ԱԻՆ–ը տեղեկացնում է նաև, որ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:
Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան, որոշ հատվածներում մառախուղ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։