ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Երեկ երեկոյան դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում ստացած ԶՈւ զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Նա տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս պահին գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- նշեց նա:
Այլ մանրամասներ Արամ Թորոսյանը չհայտնեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։