ԵՄ-ն հրապարակել է ռուսական նավթի գների վերին շեմի վերաբերյալ որոշումը

Ռուսաստանի և Եվրամիության դրոշներ
ԵՄ-ն ռուսական նավթի գների վերին շեմի մասին որոշումը պաշտոնապես հաստատել էր դեկտեմբերի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն իր պաշտոնական ամսագրում հրապարակել է Ռուսաստանից ներկրվող նավթի գների վերին շեմ սահմանելու մասին որոշումը։
Փաստաթղթի հավելվածում աղյուսակ կա, ըստ որի՝ բարելի գինը նշված է 60 դոլարի մակարդակում։
Որոշման համաձայն` արգելվում է ուղղակի կամ անուղղակի տեխնիկական օգնություն, միջնորդական ծառայություն կամ ֆինանսավորում ու ֆինանսական օգնություն տրամադրել Ռուսաստանից երրորդ երկրներ նավթ կամ նավթամթերք արտահանելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ի երեկոյան ԵՄ-ն պաշտոնապես հաստատեց ռուսական նավթի գների վերին շեմի մասին որոշումը, որն ընդունվեց երկարատեւ քննարկումներից հետո: Որոշմանն աջակցեցին նաև G7 երկրները և Ավստրալիան։
Բրյուսելի բարձրաստիճան աղբյուրը բացատրել է, որ 60 դոլարի մակարդակն ընտրվել է` ելնելով այն հանգամանքից, որ այն փոքր-ինչ ցածր է ռուսական հումքի շուկայական գներից։ Գների կարգավորման մեխանիզմի շնորհիվ ռուսական նավթի գնի վերին շեմը միշտ ցածր լինի շուկայական արժեքից ՝ չնայած շուկայի անընդհատ տատանումներին։
Անգամ այս պայմաններում «Ռոսատոմը» արտերկրում կառուցում է 24 բլոկներից 23-ը. Կոմարով