Թույլ չտանք, որ խավարը հաղթի լույսին. նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքով մատուռ-մկրտարան է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
Տոնի առիթով Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվել է սուրբ պատարագ: Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքով մատուռ-մկրտարան է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
«Ինչպես դարեր առաջ առաքելական քարոզչությամբ մեր նախնիներն իրենց սրտերը բացեցին Աստծու լույսի առջև և դարձան Քրիստոսի հետևորդները, այնպես էլ մենք այսօր հավատարմորեն հետևենք Քրիստոս Աստծուն, հետևենք նրա սուրբ եկեղեցուն և թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին»,–ասել է Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Աստվածամուխ սուրբ Գեղարդը
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին առաքյալների տոնը Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր:
1 / 3

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

2 / 3

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

3 / 3

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը