Շվեդիան Թուրքիային է արտահանձնել ՔԱԿ–ին անդամակցող քաղաքացու

Թուրքիայում 6 տարի և 10 ամսով դատապարտված Մահմութ Թաթը 2015 թվականին Շվեդիային դիմել էր ապաստան ստանալու խնդրանքով, սակայն նրան մերժել էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերիSputnik. Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդական աշխատավորական կուսակցությանն (որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում) անդամակցելու համար դատապարտված առաջին անձին։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ Շվեդիան այդպիսով կոնկրետ քայլ է արել`կատարելով ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած հուշագիրը։
Հրապարակման մեջ ասվում է, որ Թուրքիայում 6 տարի 10 ամսով դատապարտված Մահմութ Թաթը 2015 թվականին Շվեդիային էր դիմել ապաստան ստանալու խնդրանքով, սակայն նրան մերժել էին։
Որոշ ժամանակ առաջ նրան ձերբակալել էր Շվեդիայի ոստիկանությունը։ Ուրբաթ երեկոյան Թաթին Ստամբուլ են հասցրել, որտեղից նրան ուղարկել են մեկուսարան դատավճռի կատարման հետ կապված գործընթացներն իրականացնելու համար։
Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար
Հիշեցնենք, որ դատապարտյալի արտահանձնումը տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից երկու օր անց։ Դրանց արդյունքներով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան նկատում է Շվեդիայի ավելի վճռական տրամադրվածությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում, սական կոնկրետ քայլեր է ակնկալում ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ հուշագրի կատարման ուղղությամբ։