ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել գրոհները Հարավային Դոնեցկի ուղղությամբ. ՊՆ

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Հարավային Դոնեցկի ուղղությամբ հետ է մղել ԴԺՀ–ի Սլադկոյե, Շևչենկո և Նովոմայորսկոյե բնակավայրերը գրոհելու ուկրաինական փորձերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հարավային Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը փորձեր է ձեռնարկել հակագրոհ իրականացնելու ԴԺՀ–ի Սլադկոյե, Շևչենկո և Նովոմայորսկոյե բնակավայրերում։ Գրոհային ավիացիայի և հրետանու հարվածներով Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումները կանգնեցվել և հետ են շպրտվել ելման դիրքեր»,–հայտնում է ՊՆ–ն։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի զինուժը կենդանի ուժի կորուստ է կրել։ Ոչնչացվել են նաև հետևակի 2 մարտական մեքենա և 5 ավտոմեքենա։
Բացի այդ, ՌԴ հրետանին և ավիացիան ԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանում խոցել են Ուկրաինայի կողմից կռվող օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։
«Պայմանավորվել չի ստացվի». ԵՄ-ում հասկացել են, թե ով է հարստանում ուկրաինական ճգնաժամից
Նշվում է, որ օպերատիվ–մարտվարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին ԴԺՀ–ում և Խարկովի մարզում խոցել են Ուկրաինայի զինուժի կառավարման 3 կետ։ Բացի այդ, 195 շրջանների կրակային դիրքերում խոցվել են հրետանային 74 ստարաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Խարկովի և Զապորոժիեի մարզերում ոչնչացվել է ուկրաինացի զինվորականների հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 282-րդ օրը։
Կիևին Արտյոմովսկի մոտ ծուղակ է սպասում. զինադադարը ՌԴ–ի հաղթանակը կլինի. ԱՄՆ գեներալ