ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի պետական մարմինները ձեռնարկում են հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ: