Պրիլուչնիի և Բրուտյանի ընտանիքը համալրվելու է. ինչով է զբաղված հղի Զեփյուռը

Պարզվում է` Զեփյուռ Բրուտյանը հայկական ռաբիսի սիրահար է։ Բացի այդ, դերասանուհին որոշել է հետևորդներին ներկայացնել քրոջը, որին իսկական գեղեցկուհի է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի արտիստ Պավել Պրիլուչնին և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը երեխայի են սպասում. միասին նրանք այցելում են մերձմոսկովյան էլիտար կլինիկա, որտեղ բժիշկները հսկում են ապագա մայրիկի հղիությունը։
Ինչպես գրում է Starhit–ը, ամուսինները ծնող կդառնան հաջորդ տարվա առաջին կեսին։
«Զեփյուռն այժմ գտնվում է հղիության 14-15-րդ շաբաթում։ Նրանք Պավելի հետ միասին այցելում են բժիշկի, ամուսինը հոգ է տանում ապագա մայրիկի հանդեպ, բավականին ուշադիր է։ Երեխայի սեռը դեռ չեն պարզել։ Դերասանուհու հղիությունն ընդհանուր առմամբ թեթև է ընթանում, այդ պատճառով էլ բժիշկը նրան թռիչքները չի արգելել», – գրում է պարբերականը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Չնայած հղիությանը, դերասանուհին շարունակում է ակտիվ կենսակերպ վարել` ամուսնու հետ այցելում է միջոցառումների և փառատոների, հաճախ ուղեկցում նրան նկարահանումների ժամանակ։
«Տարվա հարսանիքը». Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին կադրեր են հրապարակել
Զեփյուռն ակտիվ է նաև վիրտուալ տիրույթում։ Սոցցանցերում նա հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ծաղիկներով կադրերն ուղեկցվում են... հայկական ռաբիսով (Hovo-ի «Sirelis» երգով)։ Բացի այդ, դերասանուհին որոշել է բաժանորդներին ծանոթացնել քրոջ հետ։
Զեփյուռն առաջին անգամ է մայրանալու, սակայն Պավելի համար սա արդեն երրորդ երեխան կլինի. դերասանուհի Ագաթա Մուցենիեցեի հետ նախորդ ամուսնությունից նա որդի (Տիմոֆեյ) և դուստր ունի (Միա)։ Զույգի բաժանումը բավական սկանդալային էր, շատերը Պավելին մեղադրում էին կնոջն իր գործընկերուհի Միրոսլավա Կարպովիչի հետ դավաճանելու մեջ։ Սակայն Պրիլուչնին ամուսնացավ մեկ ուրիշի հետ` հայտարարելով, որ այդ աղջիկը պարզապես օգնեց իրեն հաղթահարել կյանքի ծանր շրջանը։
Բժիշկը բացահայտել է Պավել Պրիլուչնիի կնոջ` Զեփյուռ Բրուտյանի անթերի գեղեցկության գաղտնիքը
Պավելի և Զեփյուռի շքեղ հարսանիքը կայացավ այս տարվա օգոստոսի 25-ին, արարողությանը ներկա էին ամենամտերիմներն ու ընկերները, ընդամենը 65 հոգի։ Ամուսնությունը զույգն ավելի շուտ էր գրանցել` մայիսին։ Պավելը Բրուտյանին ամուսնության առաջարկ արեց նրան առևտրի կենտրոններից մեկում հանդիպելուց մի քանի օր հետո։