ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է զրույց ունենալ ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու Ուկրաինայում քաղաքացիական ատոմային էներգետիկային առնչվող հարցեր։
«ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի հետ զրուցելուց հետո մտադիր եմ զրուցել նախագահ Պուտինի հետ և քննարկել հատկապես քաղաքացիական ատոմային էներգետիկայի հետ կապված իրավիճակը (Ուկրաինայում,–խմբ.)»,–հայտարարել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույց պլանավորված չէ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 282-րդ օրը։