Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը

Ադրբեջանի հաղորդագրությունն առնչվում է Արցախի Մարտունու շրջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը։
Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին նույնպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն էր տարածել` հայտարարելով, թե Արցախի Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել։