ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Netflix վավերագրական սերիալի թողարկումից հետո Սասեքսի դուքսն ու դքսուհին ցանկանում են վերականգնել հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի աղբյուրները նշել են, որ Հարրին և Մեգանն իբր խոսել են այն մասին, որ «կկապվեն» թագավորական ընտանիքի անդամների հետ այն բանից հետո, երբ Netflix սերիալի և Հարրիի հուշագրության առաջիկա հրատարակման պատճառով առաջացած կրքերը կհանդարտվեն:
Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը լքել են Մեծ Բրիտանիան գրեթե երեք տարի առաջ թագավորական ընտանիքի հետ կոնֆլիկտից հետո՝ հրաժարվելով թագավորական պարտականությունները կատարել։
2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց է տվել Օփրա Ուինֆրիին՝ մեղադրելով հարազատներին անտարբերության, մշտական ճնշման և նույնիսկ ռասիզմի մեջ։ Այդ ժամանակից ի վեր զույգի և թագավորական ընտանիքի հարաբերությունները մնում են լարված: