Բժիշկները մանրամասներ են հայտնել Պելեի վիճակի մասին

Հայտնի ֆուտբոլիստը բուժում է ստանում հիվանդասենյակում։ Նա վերակենդանացման բաժանմունքում չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մոտ սուր շնչառական վարակ է ախտորոշվել, բայց վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակակալությունը` հղում անելով Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի հայտարարությանը։
Նշվում է, որ Պելեին հիվանդանոց են տեղափոխել նոյեմբերի 1–ին։ Բրազիլացու մոտ մարմնի ընդհանուր այտուց են ախտորոշել, այդ թվում` սրտային անբավարարություն։ Նրա գիտակցությունը մթագնած է։ Բժիշկները հայտնել են, որ Պելեին հոսպիտալացրել են «2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստ աղիքի քաղցկեղի քիմիաթերապիայի արդյունքները վերագնահատելու համար»։
«Բժշկական բրիգադը Պելեի մոտ սուր շնչառական վարակ է ախտորոշել, որի բուժման համար հակաբիոտիկներ են հարկավոր։ Պացիենտը դեղերին ադեկվատ է արձագանքել, նա շարունակում է մնալ սովորական պալատում, այլ ոչ թե վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը կայուն է։ Ընդհանուր առմամբ` այն բարելավվում է։ Սռաջիկա օրերին Պելեն կմնա հիվանդանոցում բուժումը շարունակելու համար», – ասվում է հրապարակման մեջ։
2022 թվականին 82-ամյա Պելեին երկու անգամ հոսպիտալացրել են Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկա` երեք չարորակ ուռուցքների բուժման հետ կապված միջոցառումներ անցկացնելու համար։
«Շարունակում եմ ժպտալ». Պելեին կրկին ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել