Արևմուտքի կողմից ճնշումների պայմաններում Մինսկը ՌԴ–ի համար հուսալի դաշնակից է. Շոյգու

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Բելառուսի վճռականությունը` հակազդելու ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների թշնամական վերաբերմունքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի հետ դաշնակցային հարաբերությունները հատուկ նշանակություն են ստացել Արևմուտքի կողմից աննախադեպ ճնշումների պայմաններում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Բելառուսի հանրապետությունը եղել և շարունակում է մնալ մեր հուսալի գործընկերը։ Դա հատկապես կարևոր է այսօր` հավաքական Արևմուտքի աննախադեպ ճնշումների և մեր երկրների դեմ չհայտարարված պատերազմի պայմաններում», – ասել է Շոյգուն Մինսկում իր բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Բելառուսը վճռական է ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների թշնամական վերաբերմունքին հակազդելու, Միութենական պետության ռազմական անվտանգությունը միասին ապահովելու հարցում։
Շոյգուն հիշեցրել է նաև, որ ներկա պահին, երկու երկրների նախագահների որոշման համաձայն, Բելառուսի տարածքում ՌԴ–ի և Բելառուսի զորամիավորումների մարտական պատրաստություն է իրականացվում։
ՌԴ–ի և Բելառուսի ՊՆ ղեկավարները անվտանգության ապահովման մասին արձանագրություն են ստորագրել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայամանավորվածություն է ձեռք բերել համատեղ տարածաշրջանային զորամավորում տեղակայելու վերաբերյալ։ Բելառուսի առաջնորդը հայտարարել էր նաև, որ ոչ պաշտոնական ալիքներով Մինսկին զգուշացրել են Ուկրաինայի տարածքից հանրապետությանը սպասվող հարվածի մասին, և ինքը հանձնարարել է Կիևին տեղեկացնել, որ պատասխանը կոշտ է լինելու։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 282-րդ օրը։
Կիևին Արտյոմովսկի մոտ ծուղակ է սպասում. զինադադարը ՌԴ–ի հաղթանակը կլինի. ԱՄՆ գեներալ