Արարատի մարզում 76-ամյա տղամարդը կացնով կտրել է քնած որդու մատները

Տղամարդը կացնով հարվածել է քնած տղային, իսկ հետո հարսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում` 76-ամյա տղամարդը կացնով կտրել է քնած որդու մատները, հայտնում է ոստիկանությունը։
«Դեկտեմբերի 2-ին` ժամը 15։20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրն առանց հիմնավոր պատճառի կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու (որն այդ պահին քնած է եղել) ձեռքի երկու մատները։ Իսկ հետո կացնի բութ մասով հարվածել է իր գլխին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ 40-ամյա տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: 76-ամյա հայրը ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը կալանավորվել է