Զինված հարձակում Եմենում. մեկ մարդ զոհվել է, 20-ը` վնասվածքներ ստացել

Եմեն
Մզկիթում աղոթողների վրա հարձակված տղամարդուն ձերբակալել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Եմենի արևելքում գտնվող Հադրամաուտ նահանգում մզկիթի վրա նռնակով հարձակվելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը հավատացյալների ուղղությամբ ձեռքի նռնակ է նետել Ուադի Հաուլ բնակավայրի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Տուժածներից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել։
Անվտանգության մարմինները ձերբակալել են հարձակվողին, որի գործողության դրդապատճառն ամենայն հավանականությամբ ցեղային տարաձայնություններն են եղել:
Իրանում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 ահաբեկիչ է ձերբակալվել