Twitter–ում ռեփեր Ուեսթի էջը կրկին կարգելափակվի Հիտլերին համակրելու պատճառով

Twitter–ը նախորդ անգամ ռեփերի էջի հասանելիությունը վերականգնել էր նախքան Մասկի գնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի օգտահաշիվը Twitter–ում կրկին կարգելափակեն` բռնության դրդելու կանոնները հերթական անգամ խախտելու համար։
Ավելի վաղ ամերիկացի ռեփերը, որը պաշտոնապես փոխել էր անունը` դառնալով Ye, հակասեմիտիզմի մեջ մեղադրանքների ֆոնին բացահայտ հայտարարեց, որ համակրանք է տածում նացիստ բռնապետ Ադոլֆ Հիտլերի նկատմամբ։
«Ես ջանք չէի խնայում։ Բայց չնայած դրան, նա կրկին խախտել է բռնության դրդման դեմ մեր կանոնը։ Օգտահաշիվը կարգելափակվի»,– գրել է Մասկը Twitter–ում։
Հոկտեմբերին Twitter–ը Ուեսթին վերադարձրեց իր էջը, որն արգելափակվել էր ռեփերի հակասեմիտական արտահայտությունների համար։ Սոցցանցի ներկայիս սեփականատեր միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը վերականգնել է ռեփերի էջի հասանելիությունը նախքան իր գնելը։
Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների մի շարք արտոնություններ