Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որի մեջ եղել է 3000 դոլար և բանկային քարտեր

Վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանում տաքսու վարորդը գողացել է իր ուղևորի դրամապանակը, որի մեջ եղել է 3000 դոլար և բանկային քարտեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 1-ին մի կին ոստիկանություն էր զանգել և հայտնել, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր են եղել»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ոստիկանության ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են` դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը:
Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին:
Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: